ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Շաբաթը շփման գծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

Շաբաթը շփման գծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց
07.01.2018 | 12:14

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հստակորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ